Արմեն Գրիգորյանը կմեկնի Իրան

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի հրավերով օգոստոսի 29-ին կմեկնի Թեհրան, հաղորդում է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակը:

Ըստ հաղորդագրության՝ այցի ընթացքում նախատեսված են աշխատանքային հանդիպումներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Նախորդ շաբաթ Հայաստանում էր Իրանի նախագահը: Վարչապետ Փաշինյանի հետ նեղ ու ընդլայնված կազմով բանակցություններից հետո Իրանի նախագահը հայտարարեց. «Իրանի դիրքորոշումը սահմանների անփոփոխության մասին է ու գտնում ենք, որ այդ փոփոխությունն աշխարահաքաղական մրցակցության պատճառ կարող է դառնալ»: Իրանի ղեկավարը վերստին ընդգծեց՝ դեմ են, որ տարածաշրջանի հարցերը արտապատվիրակեն տարածաշրջանից դուրս գտնվող երկրներին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Երևանի բանավոր հավաստիացումները Իրանին չեն բավարարելու, Իրանը փորձելու է ստանալ որոշակի երաշխիքներ». քաղաքական մեկնաբանՀամատեղ սահմանին երրորդ ուժերի ներկայության մասին մեր մտահոգությունը պետք է փարատվի. Իրանի նախագահ