Արսեն Թորոսյան. Չորրորդ հանրապետության հաստատման վերջնակետը կլինի նոր Սահմանադրության ընդունումը

Արսեն Թորոսյան, արխիվային լուսանկար

Հայաստանի չորրորդ հանրապետության հաստատման վերջնակետը կլինի նոր Սահմանադրության ընդունումը: Այդ մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործող վարչության անդամ Արսեն Թորոսյանը:

Շաբաթ օրը իշխող կուսակցության համաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը հռչակում է Հայաստանի չորրորդ հանրապետության հաստատումը՝ որպես առաջիկա ռազմավարական անելիք:

Նիկոլ Փաշինյանը նաև ճեպազրույցում կարծիք հայտնեց, որ նոր Սահմանադրությունը կընդունվի:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ես կարծում եմ, որ Սահմանադրությունը կընդունվի. վարչապետՔՊ-ն հռչակում է չորրորդ հանրապետության հաստատումը՝ որպես ռազմավարական անելիք