Աշխարհի ամենատարեց առաջնորդը՝ Կամերունի 92-ամյա նախագահը, փորձում է վերընտրվել

Աշխարհի ամենատարեց առաջնորդ, Կամերունի 92-ամյա նախագահ Փոլ Բիյան փորձում է ևս մեկ անգամ վերընտրվել, երեկ նա մեկնարկեց նախընտրական քարոզարշավը։

Բիայի կառավարման ավելի քան 40 տարիների ընթացքում Կենտրոնական Աֆրիկայի այս երկիրը արյունալի անջատողական շարժում է տեսել, բախվել բնական պաշարներով հարուստ երկրի զարգացումն արգելակող համակարգային կոռուպցիային:

Շուրջ 31 միլիոն բնակչության առվազն 42 տոկոսն այժմ աղքատության մեջ է ապրում։