Ավինյանը խիստ նկատողություն է տվել և արձակուրդ ուղարկել Հասարակական կարգի պահպանության ծառայության ղեկավարին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյան, արխիվ

Լրագրող Հակոբ Կարապետյանի դեմ բռնության մասին ահազանգից գրեթե երկու օր անց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խիստ նկատողություն է տվել Հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանին, նա արձակուրդ է ուղարկվել։

Քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանն «Ազատությանն» ասաց, որ նկատողությունն առնչվում է լրագրողի գրառմանը, այլ մանրամասներ չհաղորդելով։

Կարապետյանը բռնության էր ենթարկվել Ֆեյսբուքում Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներին քննադատելուց հետո։ Լրագրողի դեմ բռնության փաստով քրեական գործ է հարուցվել, կա ձերբակալված, որի ինքնությունը իրավապահներն առայժմ չեն բացահայտում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լրագրող Հակոբ Կարապետյանի դեմ բռնության առիթով քրեական գործ է հարուցվել, ձերբակալված կա