ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության վերաբերյալ հայտարարություն ընդունելու համար

Ազգային ժողովի նիստ, արխիվ

Քիչ անց խորհրդարանն արտահերթ նիստ կգումարի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության վերաբերյալ հայտարարության նախագիծ ընդունելու համար։

Ընդդիմադիր երկու խմբակցությունները նիստին չեն մասնակցի։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ խաղաղության հաստատման մասին հայտարարությունները կեղծ են, և իրենք չեն մասնակցի այդ օրակարգով «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնած նիստին։

Ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը նաև հայտարարությամբ է հանդես եկել, որում պնդում է, թե նախագիծը «առնչություն չունի իրական խաղաղության հետ»։

«Հայտարարությունում, ինչպես նաև Վաշինգտոնում ընդունված որևէ համաձայնությունում տեղ չեն գտել ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներն ազատելու, Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների շուտափույթ ազատ արձակման, արցախահայության անվտանգ վերադարձի իրավունքի, Արցախում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը կանխելու պահանջները», - ընդգծում է «Հայաստան» խմբակցությունը՝ պնդելով. - «Սա հերթական նվաստացուցիչ հայտարարությունն է, որը նոր սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի և հայ ժողովրդի համար»:

Ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունն էլ պնդում է, մասնավորապես, թե «Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը աշխարհաքաղաքական արկածախնդրության, միակողմանի զիջումների, ազգային շահերը սակարկման հանելու և անորոշ ապագայի վերաբերյալ փաստաթուղթ է, որի շրջանառումն Ազգային ժողովում նպատակ ունի ապատեղեկատվության, սին խոստումների և հույսի վաճառքի նոր խմբաքանակն ուղղել հանրությանը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Որևէ մեկն իրավունք չունի Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա անուն դնել, որն ընդունված չէ ՀՀ-ի կողմից. ՓաշինյանԵռակողմ հայտարարությունից մինչև Խաղաղության նախաստորագրում․ ի՞նչ փոխվեց հինգ տարումԱրարատ Միրզոյանը պարզաբանում է՝ ինչ է նշանակում «խաղաղությունը հաստատված է» պնդումը Ընդդիմությունն ահազանգում է՝ նախաստորագրված պայմանագիրը չի լուծում Հայաստանի օկուպացված տարածքների հարցըԽաղաղության նախաստորագրված համաձայնագրի դրույթները ԼՂ նախկին ՄԻՊ-ը, ՔՊ-ական պատգամավորը և քաղաքագետը տարբեր կերպ են մեկնաբանումԵրևանն ու Բաքուն հրապարակեցին նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը