Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 16-19-ը կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի և լիագումար նիստերի, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերի աշխատանքներին:
Ալեն Սիմոնյանի հետ Ռուսաստան կմեկնեն պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովն ու Գեղամ Նազարյանը:
ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների սրման ֆոնին թեև Երևանը բոյկոտում է Մոսկվայի առաջնորդած կառույցների նիստերը, սակայն դեռ 2023-ին հայտարարել էր, որ կարևորում է ԱՊՀ-ի ու ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունը։ Նախորդ ամիս Ազգային ժողովի նախագահն ու Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն հեռախոսով քննարկել էին հայ-ռուսական հարաբերությունների օրակարգի հարցեր։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ալեն Սիմոնյանը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովին