ԱԺ պատգամավորները կմեկնեն Թուրքիա՝ մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին: Խորհրդարանի նախագահի համապատասխան կարգադրությունը հրապարակված է ԱԺ կայքում:
Նոյեմբերի 16-20-ը Ստամբուլում ԵԱՀԿ-ի աշխատանքներին կմասնակցեն ԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, պատվիրակության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ Մարիա Կարապետյանը, Լիլիթ Մինասյանը, Արթուր Հովհաննիսյանը, ինչպես նաև պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջազգային կազմակերպությունների բաժնի գլխավոր մասնագետ Մարիամ Հաջի-Հակոբյանը: