Բաքվի և Փարիզի միջև տարաձայնությունները մնացել են անցյալում․ Ալիևը՝ նոր դեսպանին

Ադրբեջանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Սոֆի Լագուտ, արխիվ

Ադրբեջանի նախագահը, այսօր ընդունելով Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Սոֆի Լագուտի հավատարմագրերը, անդրադարձել է ադրբեջանա-ֆրանսիական հարաբերություններին։ Իլհամ Ալիևը հիշեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի հետ Կոպենհագենում անցած օրերին տեղի ունեցած իր հանդիպման մասին և վստահեցրել, որ «երկու երկրների միջև թյուրըմբռնումների պատճառ դարձած հարցերն անցյալում են»։

Ադրբեջանի առաջնորդը չի մանրամասնել, փոխարենը՝ համոզմունք է հայտնել, որ «երկկողմ օրակարգում նոր շրջան է սկսվել», կարևորելով տարբեր ոլորտներում Փարիզի հետ համագործակցությունը։

Ալիևի վարչակազմը Ֆրանսիային մեղադրում էր «Հարավային Կովկասում կայունությունը խաթարելու», «միակողմանի մոտեցման ու հայամետ դիրքորոշման», «Հայաստանին զինելու» համար։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ֆրանսիայի նորանշանակ դեսպանը խոստացել է «ամրապնդել Փարիզի և Բաքվի հարաբերությունները» Ֆրանսիան Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել Սոֆի Լագուտին