Բայրամովը կրկին խոսել է Հայաստանի Սահմանադրությունում «տարածքային պահանջներից»

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտգործնախարար Էլինա Վալտոնենի հետ Բաքվում կայացած հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին:

Բայրամովն «ընդգծել է խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ ձեռնարկվելիք հաջորդ քայլերը և Հայաստանի Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների վերացման անհրաժեշտությունը»: Այս մասին ասված է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրությունում։

Դրանում նաև նշվում է, որ կողմերը «դրական են գնահատել» ԵԱՀԿ ինստիտուտների՝ Մինսկի գործընթացը, գործող նախագահի հատուկ ներկայացուցչի և բարձր մակարդակի պլանավորման խմբի գործունեությունը կասեցնելու որոշումը, որոնք «կորցրել են իրենց ֆունկցիոնալ նշանակությունը»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միրզոյան. TRIPP-ի տեխնիկական լուծումներն ամերիկյան կողմի հետ դեռ պետք է հստակեցվեն


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՀՀ-ն որևէ երրորդ կողմի առջև «պարտավորություն չի ստանձնել և չի ստանձնելու՝ փոխել Սահմանադրությունը»