Բելառուսն ազատ է արձակել 52 բանտարկյալի, այդ թվում՝ 6 լիտվացու. Լիտվայի նախագահ

Լեհաստան - Բելառուսցի քաղբանտարկյալների լուսանկարների ցուցահանդես Վարշավայում, մայիս, 2025թ.

Բելառուսի իշխանություններն ազատ են արձակել 52 բանտարկյալի, այդ թվում՝ 6 լիտվացու, հայտարարել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան։

Բելառուսական բանտերում պահվող քաղբանտարկյալների ազատ արձակման հարցը անցած ամիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է քննարկել բելառուսցի պաշտոնակից Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

«Ես խորապես շնորհակալ եմ Միացյալ Նահանգներին և անձամբ նախագահ Դոնալդ Թրամփին՝ քաղբանտարկյալներին ազատ արձակելու շարունակական ջանքերի համար», - Х-ում գրել է Նաուսեդան՝ հավելելով, որ ևս ավելի ավելի քան հազար քաղբանտարկյալ դեռևս մնում է Բելառուսի բանտերում։

Ազատ արձակվածների անուններ դեռևս չեն հրապարակվել։

2024 թվականի հուլիսից ի վեր Լուկաշենկոն ներում է շնորհել մոտ 300 անձի, այդ թվում՝ Բելառուսում ազատազրկման դատապարտված ԱՄՆ քաղաքացիների, այդ քայլով փորձելով վերականգնել հարաբերությունները Արևմուտքի հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լուկաշենկոն 14 քաղբանտարկյալ է ազատ արձակել՝ Վաշինգտոնի միջնորդությամբ Լուկաշենկոն ազատ արձակեց Տիխանովսկուն Թրամփի բանագնացի այցից հետո Բելառուսը բանտարկյալների է ազատ արձակել, այդ թվում՝ Տիխանովսկուն ու «Ազատության» նախկին լրագրողին