Բելառուսում նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանձնարարությամբ իրականացվում են մի շարք միջոցառումներ՝ զինված ուժերը մարտական պատրաստության ամենաբարձր մակարդակի հասցնելու համար, հայտնել է Պաշտպանության նախարարությունը:
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ միջոցառումներն իրականացվում են «մարտական պատրաստության ստուգման շրջանակներում»:
Թե երբ, ինչ ծավալով ու որքան ժամանակ են շարունակվելու այդ միջոցառումները, Մինսկը չի հաղորդել:
Սա հաջորդում է սեպտեմբերին Ռուսաստանի հետ անցկացված «Զապադ» համատեղ զորավարժություններին, որոնց ընթացքում ռուսական տակտիկական միջուկային զենքի և «Օրեշնիկ» հիպերձայնային հրթիռների փորձարկումներ են իրականացվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանը և Բելառուսը զորավարժություններ են սկսել ՆԱՏՕ-ի սահմանի մոտ՝ Լեհաստանի տարածք ԱԹՍ-ների ներխուժումից հետո