Չարլի Քըրքին սպանողի որոնումները շարունակվում են

ԱՄՆ - Հավաք՝ ի հիշատակ սպանված ակտիվիստ Չարլի Քըրքի, Օրեմ, Յուտա նահանգ, 10-ը սեպտեմբերի, 2025թ.

Պահպանողական ակտիվիստ Չարլի Քըրքին սպանած անձին հայտնաբերելու ուղղությամբ ԱՄՆ Յուտա նահանգում լայնածավալ որոնումները շարունակվում են։

Ոստիկանության տվյալներով՝ երիտասարդ ակտիվիստի վրա մահացու կրակ է բացել մուգ հագուստով անձը՝ մոտակա շենքի տանիքից, և ըստ ամենայնի նա դեռ ազատության մեջ է:

31-ամյա Քըրքը սպանվել է Յուտայի համալսարանում ելույթի ժամանակ։
Հայտնի փոդքասթերը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հավատարիմ աջակիցներից էր, նրա գլխավորած շարժումը ուսանողների շրջանում պահպանողականություն է քարոզում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԱՄՆ-ում սպանվել է ակտիվիստ Չարլի Քըրքը