Չնայած հրադադարին՝ Գազայի հատվածում երկու պաղեստինցի է սպանվել

Իսրայելական զրահամեքենան անցնում է ավերված Գազայի սահմանի երկայնքով, սեպտեմբեր, 2025թ.

Չնայած հրադադարի շուրջ պայմանավորվածություններին՝ այսօր Գազայի հատվածում երկու պաղեստինցի է սպանվել, հայտնում է DPA լրատվական գործակալությունը` վկայակոչելով տեղում աշխատող բժիշկներին։

Լրատվամիջոցի փոխանցմամբ` պաղեստինցիները զոհվել են Գազա քաղաքի արևելքում Իսրայելի կողմից իրականացված հրետակոծության հետևանքով։

Իսրայելցի զինվորականները պնդել են, որ կրակ են բացել «սպառնալիքը կանխելու համար»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Համաս»-ը ևս 3 պատանդի մարմին է հանձնել Իսրայելին, Թրամփը սպառնում է ուժով զինաթափել «Համաս»-ինԻսրայելը կբացի Գազայի Ռաֆահ անցակետը և չեղյալ կհայտարարի «Համասի» դեմ նախատեսված միջոցառումներըՊատմական օր Շարմ էլ-Շեյխում․ ստորագրվեց Գազայի համաձայնագիրը