Դաշնակիցներն աջակցություն կտրամադրեն Դանիային եվրոպական գագաթնաժողովների անվտանգության համար

Ֆրանսիան, Գերմանիան և Շվեդիան հայտարարել են Դանիա ռազմական անձնակազմ և անօդաչու թռչող սարքեր ուղարկելու մասին՝ այս շաբաթ կայանալիք Եվրոպական գագաթնաժողովներում անվտանգությունն ուժեղացնելու համար: Այս հայտարարությունը հետևում է Դանիայի մի քանի օդանավակայանների տարածքում անօդաչու թռչող սարքերի հայտնվելուն:

Չորեքշաբթի օրը Կոպենհագենը պետք է ընդունի ԵՄ առաջնորդներին, իսկ հինգշաբթի օրը տեղի կունենա Եվրոպական ավելի լայն քաղաքական համայնքի գագաթնաժողովը՝ բաղկացած 47 անդամից: Կոպենհագենն արդեն հայտարարել է, որ ուժեղացրել է անվտանգության միջոցառումները՝ կապված անօդաչու սարքի հայտնաբերումից հետո տեղի ունեցած իրադարձությունների հետ:

Անցյալ շաբաթ անօդաչու թռչող սարքերը խաթարել էին աշխատանքները Դանիայի վեց օդանավակայաններում, այդ թվում ՝ Կոպենհագենում, որն ամենածանրաբեռնվածն է սկանդինավյան տարածաշրջանում: Վարչապետ Մետե Ֆրեդերիկսենն այս միջադեպերն անվանել էր հիբրիդային հարձակում իր երկրի վրա:

Միանալով եվրոպական դաշնակիցների աջակցության առաջարկին՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է, որ Լոնդոնն անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի տեխնոլոգիա է ուղարկում Դանիա:

ՆԱՏՕ-ն շաբաթ օրը հայտարարել է, որ ընդլայնում է իր առաքելությունը Բալթիկ ծովում՝ ի պատասխան Դանիայի իրավիճակի: