Ձերբակալվել են Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայրն ու նրա որդին, կալանքի միջորդություն է ներկայացվել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը:
Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանն ավելի վաղ «Ազատությանը» փոխանցել էր, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը): Նրանք ձերբակալվել են:
Փաստաբան Արա Զոհրաբյանը նաև տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որով հայտնել է, որ նոյեմբերի 1-ին ժամը 16:10-ի սահմաններում, Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ իբրև խոչընդոտել է նախընտրական քարոզչությանը»։
Զոհրաբյանը նշել է, որ որևէ նման բան չի եղել: