Ձնաբքի պատճառով Էվերեստի լանջերին 200-ից ավելի լեռնագնաց թակարդված է մնացել

Լեռնագնացներ Էվերեստի լանջին Տիբեթի շրջանում, Չինաստան, 5-ը հոկտեմբերի, 2025թ.

Ձնաբքի պատճառով Էվերեստ լեռան տիբեթյան լանջերին ավելի քան 200 լեռնագնաց թակարդված է մնացել։ Հարյուրավոր փրկարարներ ու տեղի բնակիչներ աշխատում են՝ փորձելով բացել ճանապարհը։ Չինական լրատվամիջոցները հայտնում են՝ կապ են հաստատել ծուղակում հայտնված բոլոր մարդկանց հետ։

Եղանակային այսպիսի պայմաններն ուղեկցորդների համար անակնկալ են եղել, սովորաբար հոկտեմբերն ամենաակտիվ ամիսներից է Էվերեստում, ջերմաստիճանը դեռ շատ ցածր չէ, երկինքն էլ պարզ է։

Վատ եղանակի՝ հորդառատ տեղումների ու հեղեղների հետևանքները ծանր են հատկապես Նեպալում, որտեղ ուրբաթ օրվանից առնվազն 47 մարդ է զոհվել։