Ամբոխը քարեր է նետել Էկվադորի նախագահ Դանիել Նոբոայի մեքենաների ուղղությամբ, նախագահը չի տուժել: Շրջակա միջավայրի և էներգետիկայի նախարար Ինես Մանզանոն հայտարարել է, որ սա նախագահի դեմ մահափորձ է եղել: Նրա խոսքով՝ մեքենայի վրա նաև արձակված փամփուշտի հետքեր կան:
Հինգ մարդ է ձերբակալվել:
Նոբոայի գրասենյակը հայտարարել է, որ ձերբակալվածները պատասխանատվության կենթարկվեն ահաբեկչության և սպանության փորձի մեղադրանքներով:
Ինքը՝ Նոբոան հայտարարել է, որ իր կառավարությունը չի հանդուրժի նման գործողություններ:
Երկրում արդեն 2 շաբաթից ավելի գործադուլ է՝ ի նշան կառավարության կողմից դիզելային վառելիքի սուբսիդիաների վերացման որոշման դեմ: