Էրդողանը դատի է տվել ընդդիմության առաջնորդին

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողան, արխիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը դիմել է Ստամբուլի դատախազություն՝ պահանջելով քրեական գործ հարուցել երկրի առաջատար ընդդիմադիր կուսակցության՝ Ժողովրդահանրապետականի առաջնորդ Օզգյուր Օզելի դեմ։ Այս մասին հաղորդում է АFP գործակալությունը, որի տեղեկություններով՝ Էրդողանի ներկայացրած հայցի պատճառը Օզելի օրերս հնչեցրած հայտարարությունն էր։

Դրանում նա Թուրքիայի նախագահին անվանել էր «խունտայի պարագլուխ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Օզգյուր Օզելն այսօր այցելել է բանտում գտնվող Էքրեմ Իմամօղլուին
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ընդդիմադիր կուսակցությունը ձերբակալված Իմամօղլուին առաջադրել է Թուրքիայի նախագահի թեկնածու