Էրդողանը կայցելի Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այս շաբաթ կայցելի Ադրբեջան։

Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, ացը տեղի կունենա նոյեմբերի 8-ին՝ Արցախի դեմ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի օրը։

Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ այդ օրը Ադրբեջանում տոնական միջոցառումներ ու Հաղթանակի շքերթ կանցկացվի։ Ակնկալվում է, որ դրանց նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը կմասնակցի։