Էստոնիան չի բացառում իր տարածքում բրիտանական կործանիչների տեղակայումը

Տալլին, Էստոնիա

Էստոնիան չի բացառում իր տարածքում միջուկային զենք կրելու ունակ բրիտանական կործանիչների տեղակայման հնարավորությունը, այսօր հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Հաննո Պեվկուրը։

«Մեր դռները միշտ բաց են մեր դաշնակիցների համար»,-բրիտանական The Telegraph պարբերականի հետ զրույցում ասել է Էստոնիայի ռազմական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ խոսքը Միացյալ Թագավորության բանակի զինանոցում գտնվող F-35A մակնիշի կործանիչների մասին է։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տալլինը խորհրդակցություններ է սկսում ՆԱՏՕ-ի հետ


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Էստոնիան հայտարարել է, որ ռուսական կործանիչները խախտել են իր օդային տարածքը