Եվրամիությունն ու Հայաստանը երբեք այսքան մոտ չեն եղել. Մարթա Կոս

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոս, արխիվ

Եվրամիությունն ու Հայաստանը երբեք այնքան մոտ չեն եղել, որքան հիմա, X-ում գրել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը:

«Երևանում ես հանդիպեցի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ առաջ մղելու մեր գործընկերության առաջնահերթությունները: Հայտարարեցի Դիմակայունության և աճի պլանով 202 միլիոն եվրոյի երկրորդ հատկացման մասին և նոր Բարձր մակարդակի քաղաքականության երկխոսության մեկնարկը տվեցի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ», - գրել է Կոսը:

Եվրամիության հանձնակատարը Հայաստանից առաջ այցելել էր Ադրբեջան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

ԵՄ-ն բարձր է գնահատում տարածաշրջանում խաղաղության հաստատման գործընթացըԵՄ-ն ավելի քան 200 միլիոն եվրո է հատկացնում ՀայաստանինԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը կայցելի ԱղդամԿոսն Ալիևին շնորհավորել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համարՄարթա Կոսի և Մհեր Գրիգորյանի համատեղ հայտարարությունը