Ֆրանսիան Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել Սոֆի Լագուտին

Ֆրանսիայի ԱԳՆ շենքը Փարիզում, արխիվ

Ֆրանսիան Ադրբեջանում նոր դեսպան է նշանակել՝ Փարիզի ու Բաքվի միջև ակնհայտ դիվանագիտական տարաձայնություններից հետո։

Ամիսներ առաջ Ֆրանսիան Ադրբեջանին մեղադրել էր Խաղաղ օվկիանոսի հարավում գտնվող և ֆրանսիական տարածք համարվող Նոր Կալեդոնիայում անկարգություններ հրահրելու մեջ, Ադրբեջանը Ֆրանսիայի մի քաղաքացու էր ձերբակալել լրտեսության մեղադրանքով։

Այս տարվա մայիսին էլ Ֆրանսիան Ադրբեջանի դեսպանին չէր հրավիրել Երկրորդ համաշխարհայինում հաղթանակի 80-ամյակի հանդիսավոր միջոցառումներին։

Նոր դեսպանը հայտարարել է, թե իր համար մեծ պատիվ է շարունակել դիվանագիտական աշխատանքը Ադրբեջանում։ «Մենք անհամբերությամբ ենք սպասում հարաբերությունների զարգացմանը տարածաշրջանում, որը Եվրամիության համար ռազմավարական նշանակություն ունի», - X-ում գրել է դեսպան Սոֆի Լագուտը։

Ադրբեջանում դեսպան նշանակվելուց առաջ Լագուտը զբաղեցրել է
Ֆրանսիայի արտգործնախարարի եվրոպական հարցերով խորհրդականի պաշտոնը: Դեսպանի պաշտոնում նա փոխարինում է Անն Բուայոնին, ով շաբաթներ առաջ է ավարտել իր դիվանագիտական առաքելությունը Բաքվում:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Ադրբեջանում սկսվել է լրտեսության համար մեղադրվող՝ Ֆրանսիայի քաղաքացու դատավարությունըԱլիևը մեղադրել է Ֆրանսիային ՄԱԿ-ում և ԵՄ-ում «Ադրբեջանի դեմ անարդար գործունեության» համարՖրանսիան Բաքվից հետ կանչեց իր դեսպանին. խնդիրը քննարկվել է Մակրոնի մակարդակով