Ֆրանսիայի արդարադատության նախարարը բանտում այցելել է Սարկոզիին

Ֆրանսիայի արդարադատության նախարար Ժերալ Դարմանեն, արխիվ

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին բանտում այցելել է արդարադատության նախարարը` չնայած դատախազի նախազգուշացմանը, որ դա կարող է խաթարել դատական անկախությունը։

France-Presse լրատվական գործակալությունը անանուն աղբյուրին հղում անելով գրում է, որ Ժերալ Դարմանենը երեկ երեկոյան «Լա Սանտե» բանտում հանդիպել է Սարկոզիի հետ՝ բանտի տնօրենի ներկայությամբ, և քննարկել պետության նախկին ղեկավարի անվտանգության միջոցառումները:

Դարմանենն ավելի վաղ հայտարարել էր, թե մտադիր է այցելել Սարկոզիին՝ համոզվելու, որ նրա անվտանգության պայմանները բավարարում են նրա կարգավիճակին, ավագ դատախազ Ռեմի Հայցն էն զգուշացրել էր, թե նման այցը կարող է «խաթարել դատավորների անկախությունը»։

Ֆրանսիացիների 57 տոկոսը նույնպես դեմ է եղել այս այցելությանը։ Դա են վկայում անցյալ շաբաթ Taluna Harris-ի հրապարակած՝ 1025 անձանց շրջանում անցկացված հարցումների արդյունքները։

Ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հայտարարել է, որ հարևան խցում երկու անվտանգության աշխատակիցներ են՝ նախկին նախագահի պաշտպանությունն ապահովելու համար։

2007-2012 թվականներին Ֆրանսիան ղեկավարած աջակողմյան առաջնորդն անցյալ ամիս մեղավոր է ճանաչվել Մուամար Քադաֆիի Լիբիայից նախընտրական քարոզարշավի ֆինանսավորում ստանալու փորձի մեջ։

70-ամյա Սարկոզին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ հանցավոր դավադրության մեղադրանքով։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Սարկոզիին բանտում երկու թիկնապահ է ուղեկցումՍարկոզին ժամանել է Փարիզի «Լա Սանտե» բանտՖրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվեց հինգ տարվա ազատազրկման՝ Քադաֆիի փողերի գործով