Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն զգուշացրել է, որ Գազայում պատերազմը Գազայում չի ավարտվի մինչև «Համաս»-ը չզինաթափվի:
Նեթանյահուի այս հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ «Համաս»-ի զինված թևն, ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված հրադադարի համաձայնագրի համաձայն, շաբաթ երեկոյան ևս երկու պատանդների մնացորդներ հանձնեց:
Նեթանյահուն հայտարարել է, որ հրադադարի երկրորդ փուլի ավարտը կարևոր է պատերազմն ավարտելու համար և ենթադրում է «Համաս»-ի զինաթափում և Գազայի հատվածի ապառազմականացում։
«Համաս»-ը մինչև օրս դիմադրել է այդ գաղափարին: Մարտական գործողությունների դադարից ի վեր քայլեր է ձեռնարկել Գազայի նկատմամբ իր վերահսկողությունը վերականգնելու համար։