Reuters-ի և Associated Press-ի լրագրողները, որոնք զոհվել են Գազայում օգոստոսի 25-ին տեղի ունեցած հարձակման հետևանքով, «հարվածի թիրախում չեն եղել», հայտարարել է Իսրայելի բանակի խոսնակը։
Նադավ Շոշանիի հաղորդմամբ՝ բանակի գլխավոր շտաբի պետը լրացուցիչ քննություն է սկսել՝ պարզելու, թե ինչպես է կայացվել հոսպիտալին հարվածելու որոշումը։
Իսրայելական ուժերը երկուշաբթի օրը հարվածել էին Գազայի հատվածի հարավում գտնվող «Նասեր» հիվանդանոցին, որի հետևանքով զոհվել էր առնվազն 20 մարդ, այդ թվում՝ Reuters-ի, Associated Press-ի, Al Jazeera-ի և այլ լրատվամիջոցների լրագրողներ։
Reuters-ը շեշտում է, որ իր սեփական տեսախցիկներով պարբերաբար ուղիղ եթեր էր հեռարձակում «Նասեր»-ից Գազայի պատերազմի ընթացքում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելը հարվածել է Գազայի «Նասեր» ԲԿ-ին, կա 15 զոհ, այդ թվում՝ լրագրողներ