Գերբեռնված փողոցներ ու հանրային տրանսպորտ, քնկոտ աշակերտներ ու տաքսի ծառայությունների բարձր սակագներ. խցանումների սեզոնն այսօրվանից բաց է կամ երբ գալիս է սեպտեմբերը:
Չնայած քաղաքապետարանը որոշել է դպրոցներում դասերը15 րոպե շուտ՝ 8:15 սկսել, «Ազատությունն» արձանագրեց՝ անգամ այդ վաղ ժամին հատկապես կենտրոն տանող ճանապարհները խցանված էին, բեռնված էին նույնիսկ այն փողոցները, որոնք սովորաբար ազատ են լինում:
«Ազատությունն» առավոտից շրջել է փողոցներում՝ տեսնելու, թե, արդյոք դասերը 15 րոպե շուտ սկսելով երթևեկությունը որոշակի թեթևանում է:
Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.