Գլխավոր շտաբի պետն այցելել է զորամիավորում, գնահատել կատարված աշխատանքները

Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության փոխնախարար Էդվարդ Ասրյանն այցելել է բանակային զորամիավորում, հանդիպել հրամանատարական կազմի, զորամասերի սպայական կազմերի հետ։

ՊՆ-ից հայտնում են, որ ամփոփվել են իրականացված աշխատանքները. գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդհանուր առմամբ բարձր է գնահատել կատարված աշխատանքները, նշել առկա խնդիրները և տվել համապատասխան հանձնարարականներ՝ առաջիկա անելիքների վերաբերյալ։

ԳՇ պետը ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին պարգևատրել է: