Գորիսում 17 մարդ է թունավորում ախտորոշմամբ հիվանդանոց դիմել. ՍԱՏՄ

Գորիսի բժշկական կենտրոն օգոստոսի 26-ին 17 քաղաքացի է ընդունվել՝ աղեստամոքսային տրակտի խանգարումներով և նախնական «սուր էկզոգեն սննդային թունավորում» ախտորոշմամբ: ՍԱՏՄ-ն հայտնում է, որ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացել է բացօթյա տաղավարում կազմակերպված խնջույքի ժամանակ:

ՍԱՏՄ տեսուչները նմուշառում են արել տեղում օգտագործված սննդամթերքից և ուղարկել մանրէաբանական լաբորատոր հետազոտության: Արդյունքները դեռ հայտնի չեն: