Գրոսի․ «Իրանը մտադիր չէ լքել միջուկային զենքի չտարածման համաձայնագիրը»

ԱԷՄԳ ղեկավար Ռաֆայել Գրոսի, արխիվ

«Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը ողջունում է այն փաստը, որ Թեհրանը մտադիր չէ լքել միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագիրը», - այսօր հայտարարել է գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսին։

«Մենք ուրախ ենք, որ Թեհրանում պատրաստ են առկա խնդիրները քննարկել երկխոսության միջոցով», - ասել է Գրոսին։

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարի հայտարարությունը հնչել է նախօրեին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ Կահիրեում կայացած հանդիպումից հետո։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Իրանը և ԱԷՄԳ-ը համաձայնության են եկել Իրանում տեսչական գործունեությունը վերսկսելու վերաբերյալ. ԳրոսսիԵվրոպան սխալվում է՝ հետևելով Դոնալդ Թրամփի ռազմավարությանը. Արաղչի