Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողություններին՝ մեր Սուրբ եկեղեցին անսասան է. Գարեգին Բ.

«Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական դատապարտելի գործողություններին՝ մեր Սուրբ եկեղեցին անսասան է, հզոր», - այս մասին Էջմիածնի Մայր տաճարում ասաց Ամենայն Հայոց կաթողիկոսը:

«Մեր սրտերը ծանրացած են՝ տեսնելով, թե ինչպես են քաղաքական որոշումով, կեղծ ու շինծու մեղադրանքներով ազատազրկվում նվիրյալ հայորդիներ, եկեղեցականներ», - ընդգծեց Ամենայն Հայոց կաթողիկոսը:

Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի աջակիցներն այսօր ուխտագնացություն են իրականացրել դեպի Սուրբ Էջմիածին: Գարեգին Բ-ն իր խոսքում շեշտեց. «Ձեր ուխտագնացությունը դեպի Սուրբ Էջմիածին վկայում է ձեր սիրո, նվիրվածության մասին՝ մեր Սուրբ եկեղեցու ու ազգային արժեքների նկատմամբ: Սուրբ Էջմիածնով է միշտ միասնական ու աննկուն մնացել մեր ժողովուրդը»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մայր Աթոռից պնդում են՝ «բացեիբաց ճնշումներ են», վարչապետը վստահեցնում է՝ «Եկեղեցու վրա հարձակում չկա»Թիրախում կաթողիկոսն է. փաստաբանՀոգևորականներին գաղտնալսե՞լ են. նոր զարգացումներ Մայր Աթոռի շուրջ, նոր քրեական վարույթՄայր Աթոռ. Հեռախոսազրույցների գաղտնիության խախտումը հանցագործություն է, իրավապահները պետք է արձագանքեն