«Համաս»-ի ղեկավարը հայտարարում է Իսրայելի հետ պատերազմի ավարտի մասին

Եգիպտոս - «Համաս»-ի ղեկավար Խալիլ ալ-Հայան Շարմ էլ-Շեյխում բանակցությունների ժամանակ, 8-ը հոկտեմբերի, 2025թ.

«Համաս»-ի ղեկավար Հալիլ ալ-Հայան հայտարարել է Իսրայելի հետ պատերազմի ավարտի մասին:

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ալ-Հայան հայտնել է, որ Իսրայելի հետ համաձայնությունը նախատեսում է Ռաֆայի սահմանային անցակետի բացում երկու ուղղությամբ, Իսրայելի կողմից բոլոր ձերբակալված պաղեստինցիների ազատ արձակում:

ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից ահաբեկչական ճանաչված շարժման ղեկավարը հայտարարել է նաև, որ «Համաս»-ը միջնորդներից և ԱՄՆ վարչակազմից երաշխիքներ է ստացել, որոնք հաստատում են պատերազմի լիակատար ավարտը:

Ավելի վաղ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի և «Համաս»-ի միջև հակամարտությունում «նշանակալի ճեղքում» է ձեռք բերվել: Նրա խոսքով՝ հրադադարի մասին փաստաթղթերը ստորագրվելու են Եգիպտոսում, ուր Թրամփն ուղևորվելու է հանգստյան օրերին:

Գազայի հատվածը, նշել է Թրամփը, ամբողջությամբ վերակառուցվելու է:

ԱՄՆ նախագահը շեշտել է նաև, որ Իսրայելի և «Համաս»-ի պատերազմը 8-րդ հակամարտությունն է, որ Սպիտակ տանը հաջողվել է կարգավորել, և հույս է հայտնել, որ կհաջողվի կարգավորել նաև ռուս - ուկրաինական պատերազմը:

Երկու տարի առաջ Գազայի հատվածում բռնկված պատերազմի հետևանքով ավելի քան 67 հազար պաղեստինցի է սպանվել, վիրավորվել է ավելի քան 169 հազարը: Իսրայելական կողմն ունեցել է մոտ 1200 զոհ:


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

«Համաս»-ն ու Իսրայելը համաձայնեցին ԱՄՆ-ի միջնորդությամբ հրադադարի ծրագրի առաջին փուլի շուրջԳազայում պահվող գերիները հավանաբար կազատվեն երկուշաբթի օրը. Թրամփ«Համաս»-ը գործարքի կնքման համար երաշխիքներ է պահանջումԻսրայելի և «Համաս»-ի բանակցություններն ավարտվել են դրական նոտայով. ԶԼՄ-ներԻսրայել-«Համաս» բանակցություններ Շարմ էլ Շեյխում՝ ԱՄՆ խաղաղության ծրագրի շուրջ