Համբուրգի նավահանգստի պահեստում հրդեհից կան տուժածներ

Գերմանիա, ոստիկանություն, արխիվային լուսանկար

Համբուրգի նավահանգստային տարածքում գտնվող պահեստում երկօրյա հրդեհի հետևանքով10 մարդ է տուժել, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում:

Հրդեհը բռնկվել է երեկ կեսօրին, 24 ժամ անց էլ շուրջ 120 մարդ փորձում են մարել կրակը, փոխանցում են տեղական լրատվամիջոցները:

Հաղորդվում է, որ նախ պահեստի մոտակայքում մեքենա է բռնկվել, որից հետո ներսում պահվող գազի բալոնները սկսել են պայթել՝ բեկորները հասնելով հարյուրավոր մետր հեռավորության, այդ թվում՝ մոտակա մայրուղի։

Հրդեհի պատճառները դեռևս հայտնի չեն։

Ըստ գերմանական աղբյուրների՝ Համբուրգի նավահանգիստն օգտագործվում է նաև Ուկրաինային զենք մատակարարելու համար: