Փրկարարները հայտնաբերել են Ծափաթաղ գյուղում օրեր շարունակ անհետ որոնվող 3-ամյա Տիգրան Օվանեսովի դին, հայտնում է ՆԳՆ-ն:
Երեխայի մարմինը հայտնաբերվել է նոյեմբերի 2-ին՝ ժամը 15-ի սահմաններում, Ծափաթաղ բնակավայրի հարակից դաշտամիջյան հատվածում։ Նշանակվել են փորձաքննություններ։
Կատարվում է նախաքննություն։
Տիգրանն անհետացել էր երկուշաբթի օրը, իրենից երկու տարով մեծ եղբոր հետ խաղալիս են եղել։ Եղբայրը, որ հաշմանդամություն ունի, չի խոսում, տուն է վերադարձել, փոքրիկը՝ ոչ։
Երեխաների հորաքույրը «Ազատությանը» պատմել էր, որ համր եղբայրը կոկորդն է ցույց տալիս, երբ փորձում են մի բան ճշտել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Շարունակվում են 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքները