Հայաստանի կառավարությունից արձագանքել են Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարի` «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հերթական հայտարարությանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը փոխանցել է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում կարող են գործել և իրականացվել միայն այնպիսի ենթակառուցվածքային ծրագրեր, որոնք առաջարկված, ընդունված կամ հաստատված են ՀՀ կառավարության կողմից՝ «Հյուսիս–Հարավ», «Խաղաղության խաչմերուկ», TRIPP ծրագրերը:
«Նշված չափանիշին չհամապատասխանող որևէ անվանումով ենթակառուցվածք Հայաստանի Հանրապետության տարածքում չի գործելու», - ասել է Խուդաթյանը՝ միաժանամանակ հավելելով, որ Երևանը «պատրաստ է և հետաքրքրված է» Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական համագործակցությամբ։
«Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի կառուցմամբ մենք ձեռնարկում ենք Զանգեզուրի միջանցքի իրականացման ամենահստակ քայլերից մեկը, որը կարևոր է ոչ միայն Թուրքիայի, այլև ամբողջ Հարավային Կովկասի և Եվրասիայի համար», - հայտարարել էր Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն՝ երկաթգծի հիմնարկեքի արարողության ժամանակ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Սա Զանգեզուրի միջանցքի իրականացման ամենահստակ քայլերից է». թուրք նախարարը՝ կառուցվող երկաթգծի մասին