«Հյուսիսային հոսքի» պայթեցման մեջ կասկածվող ուկրաինացին կարտահանձնվի

Իտալական դատարանի որոշմամբ «Հյուսիսային հոսք» գազատարի պայթեցման գործողությունը համակարգելու մեջ կասկածվող Ուկրաինայի քաղաքացին կարտահանձնվի Գերմանիա։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իտալական Ռիմինի քաղաքի դատարանի հրապարակած տվյալները։

Դրանց համաձայն՝ Սերհի Կ․ ներկայացվող տղամարդը ձերբակալվել էր օգոստոսին Իտալիայի հյուսիսում։

Ուկրաինացու պաշտպանները հայտարարել են, որ արտահանձնման մասին որոշումը բողոքարկելու են Իտալիայի վերաքննիչ դատարանում։ Կասկածյալը ձերբակալվել էր 2022-ի աշնանը տեղի ունեցած պայթյունների՝ Գերմանիայի իրավապահների կողմից իրականացվող հետաքննության շրջանակներում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գերմանիան ձերբակալման օրդերներ է տվել «Հյուսիսային հոսքի» պայթյունների գործով