Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ Փհենյանը ռազմավարական ակտիվներ է հատկացրել՝ արձագանքելու ԱՄՆ զինված ուժերի կուտակմանը հարավում և խոստացել է զարգացնել լրացուցիչ ռազմական միջոցներ: Այս մասին հաղորդում է պետության կողմից վերահսկվող KCNA լրատվական գործակալությունը։
Հյուսիսային Կորեայի Աշխատավորական կուսակցության հիմնադրման 80-րդ տարեդարձի նախաշեմին ռազմական ցուցադրության ընթացքում նա շեշտել է, թե երկրի հակառակորդները պետք է անհանգստանան իրենց անվտանգության միջավայրի զարգացման ուղղության համար։