Թուրքական դատարանը Իմամօղլուի նկատմամբ նոր կալանքի որոշում է կայացրել

Թուրքիա - Ստամբուլի բանտարկված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի մեծադիր դիմանկարը Անկարայում ընդդիմության ցույցի ժամանակ, արխիվ

Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետին այժմ էլ կասկածում են «քաղաքական լրտեսության» մեջ:

Թուրքիայի դատարանը նոր կալանքի որոշում է կայացրել Ստամբուլի բանտարկված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի նկատմամբ՝ «քաղաքական լրտեսության» կասկածանքով։

Որոշ վերլուծաբաններ նշել են, թե նախագահ Ռեջեփ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակցի դեմ ձեռնարկված այս քայլը կարող է հանգեցնել նրան, որ պետությունը վերահսկողություն ստանձնի Ստամբուլի քաղաքապետարանի նկատմամբ։

Իմամօղլուն բանտում է մարտից՝ կոռուպցիային առնչվող առանձին մեղադրանքներով, հուլիսին էլ նրան մեղադրանք առաջադրվեց Ստամբուլի գլխավոր դատախազին վիրավորելու և սպառնալու համար։

Ստամբուլի քաղաքապետը չի ընդունում մեղադրանքները։

«Նման զրպարտություններ, ստեր և դավադրություններ նույնիսկ սատանայի մտքով չեն անցնի։ Մենք բախվում ենք ամոթալի անբարոյականության, որը բառերով չի կարելի նկարագրել», - երեկ X-ում գրել է ընդդիմադիր գործիչը։

Anadolu պետական գործակալությունը հայտնել է, որ Ստամբուլի դատարանը գիշերը ձերբակալման որոշում է կայացրել Իմամօղլուի և ևս երկու անձանց, այդ թվում՝ Tele1 հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մերդան Յանարդաղի նկատմամբ:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Թուրքիայում կալանավորվել և պաշտոնանկ է արվել ևս մեկ ընդդիմադիր քաղաքապետԹուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը՝ գոյաբանական սպառնալիքի առջևԹուրքիայում ձերբակալվել է շուրջ 40 ընդդիմադիր, այդ թվում՝ Ստամբուլի ամենամեծ շրջաններից մեկի ղեկավարըԹուրքիայում ևս երեք ընդդիմադիր քաղաքապետ է ձերբակալվել Թուրքիայի իշխանություններն ավելի քան 120 մարդու են ձերբակալելԹուրքիայում այսօր ևս հինգ ընդդիմադիր քաղաքապետ է ձերբակալվելԻմամօղլուի հազարավոր կողմնակիցներ Ստամբուլում կրկին փողոց են դուրս եկել