Ինտենսիվ այգի Նահապետավանում՝ ծովի մակերևույթից 2 հազար մետր բարձր

Տարոն Հովհաննիսյանը` դստեր հետ, իր հիմնած ինտենսիվ այգում, Նահապետավան, 20-ը սեպտեմբերի, 2025թ.

Ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա՝ ցուրտ ու քամոտ Նահապետավանում, լեզվաբան Տարոն Հովհաննիսյանը ռիսկի է դիմել ու ինտենսիվ այգի հիմնել, որը ժամանակակից հարկակարկտանին ցանց ունի, ոռոգման կաթիլային համակարգ:

Երևանից իր ծննդավայր Նահապետավան վերադարձած լեզվաբանը մոտ 3500 քառակուսի մետր տարածքում տնկել է շուրջ 1300 տանձենի ու խնձորենի: Իտալիայից տանձենու հատուկ տեսակներ է ներմուծել. մեկ ձմեռացում անցել են ու մի փոքր վնասվել, բայց հարմարվել են Նահապետավանի կլիմային:

Եվրամիության և Ավստրիական զարգացման համագործակցության աջակցությամբ LEAD4Shirak ծրագրի շրջանակում «Արագած հովիտ» տեղական ակտիվ խմբի ֆինանսավորմամբ է հիմնվել այս այգին: Ծրագիրը նախատեսված է գյուղերում աշխատատեղեր ստեղծելու, նորարարական գաղափարներ առաջ տանելու համար: Անհրաժեշտ 35 հազար դոլարից 16 հազարը Եվրամիությունն է տրամադրել, մնացածը՝ Տարոնն իր միջոցներն է ներդրել:

LEAD4Shirak ծրագրի «Արագած հովիտ» տեղական ակտիվ խմբի տնօրեն Նելլի Վարդանյանն ասում է՝ ինտենսիվ այգիներ հիմնելու համար իրենց դիմողները շատացել են:


Մանրամասները ՝ «Ազատության» ռադիոռեպորտաժում.

Your browser doesn’t support HTML5

Ինտենսիվ այգի Նահապետավանում՝ ծովի մակերևույթից 2 հազար մետր բարձր