Իշխող կուսակցությունը նոր վարչություն ընտրեց, Նիկոլ Փաշինյանը՝ վարչության նախագահ

«Քաղաքացիական պայմանագրի» 7-րդ համագումարը, Երևան, 20-ը սեպտեմբերի, 2025թ.

Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շաբաթ օրը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում կայացած 7-րդ համաժողովի արդյունքում նոր վարչություն ընտրեց:

Նոր վարչությունը 20-հոգանոց կազմ ունի՝ նախկինի 15-ի փոխարեն:

Համագումարի շուրջ 880 պատվիրակներից 826-ի ձայներով վարչության կազմում ընտրվեց կուսակցության առաջնորդ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նաև ընտրվեց վարչության նախագահ:

Վարչապետին ըստ ստացած ձայների թվի նվազման հաջորդում են՝ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ 707, Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ 688, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ 665, ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ 648, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ 625, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ 606, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ 596, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ 567, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ 562, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ 527, պատգամավոր Ալխաս Ղազարյանը՝ 513, պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ 439, նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը՝ 435, պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ 434, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար Գնել Սանոսյանը՝ 432, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ 422, պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ 420, վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը՝ 416, և պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ 416 ձայներով:

Վարչության դեռ գործող15-հոգանոց կազմից չեն վերընտրվել Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, իսկ պատգամավոր Արփի Դավոյանն առհասարակ չէր առաջադրվել։

Նոր վարչության կազմում այս անգամ ավելանում է նաև կանանց թիվը։ Վարչության անդամ են ընտրվել Ալխաս Ղազարյանը, Հասմիկ Հակոբյանը, Արուսյակ Մանավազյանը, Նազելի Բաղդասարյանը, Արուսյակ Ջուլհակյանը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Փաշինյանը հռչակեց Հայաստանի չորրորդ հանրապետությունը. «Խաղաղ զարգացման դարաշրջանը բացված է»Ես կարծում եմ, որ Սահմանադրությունը կընդունվի. վարչապետԵթե կաթողիկոսը չհեռանա, կլինի ժողովրդական ներգործություն. ՓաշինյանՄեր թիմում կան բազմաթիվ վարչապետի թեկնածուներ. Փաշինյան«Քաղաքացիական պայմանագիր»-ն անցկացնում է իր 7-րդ համաժողովը