Իսպանիան արգելափակել է զենքի վաճառքն Իսրայելին

Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչես, արխիվ

Իսպանիան արգելափակել է զենքի վաճառքն Իսրայելին, ինչպես նաև մի շարք պատժամիջոցներ սահմանել այդ երկրի դեմ, վարչապետ Պեդրո Սանչեսի խոսքով՝ «Գազայում ցեղասպանությունը դադարեցնելու» համար։

Իսրայելի արտգործնախարարը ի պատասխան Իսպանիայի կառավարությանը մեղադրել է «հակասեմականության» մեջ, ինչից հետո Մադրիդը Թել Ավիվից ետ է կանչել իր դեսպանին՝ խորհրդակցությունների համար։

Անցած տարի Իսպանիան՝ Իռլանդիայի և Նորվեգիայի հետ, պաշտոնապես ճանաչեց Պաղեստինի պետությունը՝ Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմը դիվանագիտական ճանապարհով լուծելու հորդորով։ Այս տարի մի շարք այլ պետություններ, այդ թվում՝ Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան են պատրաստվում հետևել այդ օրինակին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Արևմտյան 15 երկիր կոչ է անում ճանաչել Պաղեստինի պետությունըԻսպանիայի վարչապետը ԵՄ-ին կոչ է արել անհապաղ կասեցնել Իսրայելի հետ համագործակցության համաձայնագիրըԻսպանիան չեղարկել է հակատանկային հրթիռային համակարգերի գործարքը Իսրայելի հետՊատերազմները Գազայում և Լիբանանում խաթարում են Իսրայելի հարաբերությունները Եվրոպայի հետԻռլանդիան, Նորվեգիան և Իսպանիան պաշտոնապես ճանաչեցին Պաղեստին պետությունը