Իսպանիայի պաշտպանության նախարարի ինքնաթիռը GPS «խափանման» է բախվել ՌԴ-ի օդային տարածքում

Կալինինգրադ, Ռուսաստան, արխիվ

Իսպանական ռազմական ինքնաթիռը, որը տեղափոխում էր պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսին, այսօր առավոտյան GPS «խափանման» է բախվել Լիտվայի ճանապարհին՝ ռուսաստանյան Կալինինգրադի օդային տարածքում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իսպանիայի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը։

Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում: