Իսրայելի կողմից Պաղեստինում իրականացված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ

Իսրայելի կողմից Պաղեստինում իրականացված մի շարք հարվածների հետևանքով մի քանի ժամում զոհվել է ավելի քան 100 մարդ։

«12 ժամից էլ պակաս ժամանակահատվածում Իսրայելի կողմից իրականացված ավիահարվածների հետևանքով հիվանդանոցներ է տեղափոխվել առնվազն 101 զոհ, այդ թվում՝ 35 երեխա, մի շարք կանայք և տարեցներ», - ասել է Գազայի քաղաքացիական պաշտպանության գործակալության խոսնակը։

Միևնույն ժամանակ AFP-ն հաղորդում է, որ Իսրայելն արգելել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) այցելել պաղեստինցի բանտարկյալներին։

«Ինձ ներկայացված կարծիքները կասկած չեն թողնում, որ Կարմիր խաչի այցելությունները բանտերում գտնվող ահաբեկիչներին լրջորեն կվնասեն պետության անվտանգությանը։ Պետության և մեր քաղաքացիների անվտանգությունն առաջնային է», - ասել Պաշտպանության նախարար Իսրայել Կացը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Գազայում հրադադարը վտանգված չէ. Թրամփ
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Նեթանյահուն հրամայել է «անհապաղ և հզոր հարվածներ հասցնել Գազայի հատվածում»