Իսրայելը ցեղասպանություն է իրականացրել Գազայում. ՄԱԿ-ի հետաքննող հանձնաժողով

ՄԱԿ-ի հետաքննող հանձնաժողովը եզրակացրել է, որ Իսրայելը ցեղասպանություն է իրականացրել Գազայում: Այդ գործողությունները, ըստ հանձնաժողովի, հրահրել են Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ վարչապետ Բենյամին Նեթանյահուն, հայտնում էReuters-ը։

Հանձնաժողովն անկախ է և պաշտոնապես չի խոսում Միավորված Ազգերի Կազմակերպության անունից։ ՄԱԿ-ը դեռևս չի օգտագործել «ցեղասպանություն» տերմինը։

Դեռ 2024-ի նոյեմբերին Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր է տվել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի, նրա պաշտպանության նախկին նախարարի և «Համաս»-ի պաշտոնյաների համար՝ մեղադրելով նրանց ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների մեջ՝ կապված Գազայում պատերազմի և 2023 թվականի հոկտեմբերյան հարձակումների հետ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ՄՔԴ-ի ձերբակալման հրամանի խարանը կուղեկցի Նեթանյահուին, նույնիսկ եթե նա երբեք էլ չկանգնի Հաագայի դատարանի առաջ