Իսրայելը վերսկսել է աշխատանքները Ռաֆահ անցակետի բացման համար

Իսրայելը վերսկսել է նախապատրաստական աշխատանքները Ռաֆահ գլխավոր անցակետի բացման համար: Իսրայելը նաև հայտնել է, որ Գազա կմտնեն մարդասիրական օգնություն տեղափոխող 600 բեռնատարներ:

Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ը Իսրայելին է փոխանցել ևս մի քանի զոհված պատանդների մարմիններ:

Իսրայելը նախազգուշացրել է, որ կարող է փակել Ռաֆահը և կրճատել մարդասիրական օգնության մատակարարումը, քանի որ, ըստ նրա, «Համաս» խմբավորումը շատ դանդաղ է վերադարձնում զոհերի մարմինները:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Գազայում իսրայելական զորքերի կողմից ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը, եթե խմբավորումը չկատարի իր միջնորդությամբ կնքված հրադադարի մասին համաձայնագրի իր մասը: