Դատարանը բավարարեց Քննչականի միջնորդությունն ու մեկ ամսով կալանավորեց Ոսկեհատի միջադեպի մասնակիցներից մեկին, «Ազատությանը» փոխանցեցին կոմիտեից:
«Ազատության» տեղեկություններով, կալանավորվածը Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն է:
Նա և նրա որդին, որի կալանավորման հարցը դեռ քննում է դատարանը, մեղադրվում են ընտրական հանցագործության համար: Վաղարշապատի ավագանու ընտրություններին մասնակցող «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյան էր ահազանգել, որ շաբաթ օրը Ոսկեհատում խոչընդոտվել է իր քարոզրաշավը:
Կաթողիկոսի հարազատները չեն ընդունում մեղքը, փաստաբան Արա Զոհրաբյանի խոսքով, նման բան չի եղել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ձերբակալվել են Գարեգին Բ կաթողիկոսի եղբայրը և նրա որդին, կալանքի միջնորդություն կա