Կատարի վարչապետը Եգիպտոսում կմիանա Թրամփի՝ Գազայի հարցով բանակցություններին

Գազա, պայթյունից հետո Գազայում ծուխ է բարձրանում, 5-ը հոկտեմբերի, 2025թ.

Կատարի վարչապետ շեյխ Մոհամմեդ բին Աբդուլռահման ալ-Թանին վաղը Եգիպտոսում կմիանա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գազայի հարցով կայանալիք բանակցություններին, այս մասին «Ռոյթերս»-ին հայտնել է բանակցություններին քաջատեղյակ պաշտոնյան։

«Երկու օր տևած բանակցություններից հետո՝ Կատարի վարչապետը մեկնում է Եգիպտոս՝ հանդիպելու այլ միջնորդների, այդ թվում՝ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ, նպատակն է՝ առաջ մղել Գազայում հրադադարի ծրագիրն ու պատանդների ազատ արձակման համաձայնագիրը», - ասել է պաշտոնյան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կարող է «հարատև խաղաղություն բերել Մերձավոր Արևելքում». Թրամփը՝ Գազայի հարցով իր ծրագրի մասին