Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ. Միքայել սրբազանը նամակ է փոխանցել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ագնեսա Խամոյանը և Գեղամ Մանուկյանը տեսակցել են ԱԱԾ մեկուսարանում գտնվող Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանին:

Սրբազանը երեկ դատապարտվեց երկու տարվա ազատազարկման:

«Ամուր էր, ինչպես միշտ՝ հումորը տեղը», - նշել է Ագնեսա Խամոյանը:

Նա իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է սրբազանի նամակը մեկուսարանից, որտեղ Միքայել Աջապահյանն ապօրինի ու շինծու է որակել իր դատապարտումը:

«Խոստանում եմ ավելի մեծ վտանգ լինել իրենց համար այժմ, քան էի մինչև այսօր», - գրել է սրբազանը, նաև շնորհավորել գյումրեցիներին քաղաքի տոնի առթիվ:

Շիրակի թեմի առաջնորդը մեղադրվում է իշխանության զավթման կոչի համար:

Դատարանի երեկվա վճիռը խիստ քննադատել են մի շարք իրավապաշտպաններ, ընդդիմադիր գործիչներ: