Կիևի պնդմամբ՝ Պարուբիի սպանության հետքերը տանում են Ռուսաստան

Ուկրաինայի ոստիկանությունը տարածել է Պարուբիի սպանության գործով կասկածյալի ձերբակալության տեսանյութը, 1-ը օգոստոսի, 2025թ.

Կիևը պնդում է, որ ուկրաինացի քաղաքական գործչի սպանության հետքերը տանում են Ռուսաստան։

54-ամյա ազգայնական գործիչ Անդրեյ Պարուբին սպանվել է օգոստոսի 30-ին Լեհաստանին սահմանակից ուկրաինական Լվով քաղաքում: Սպանությունից երկու օր անց Ուկրաինայի իրավապահները հայտնել են կասկածյալի ձերբակալության մասին։

«Մենք գիտենք, որ այս հանցագործությունը պատահական չէր։ Դրանում ռուսական հետք կա», - սոցիալական ցանցերում գրել է Ուկրաինայի ազգային ոստիկանության պետ Իվան Վիգիվսկին։ Վերջինս պնդել է, որ սպանությունը մանրակրկիտ պլանավորված է եղել։

Պարուբին 2004-2005 թվականների «Նարնջագույն հեղափոխության», 2013-14-ի Մայդանի բողոքի ակցիաների առաջնորդներից էր:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Զելենսկի. Պարուբիի սպանության գործով կասկածյալ է ձերբակալվել Ուկրաինայի իշխանությունները որոնում են խորհրդարանի նախկին խոսնակի վրա կրակողինԼվովում սպանվել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախկին նախագահը. Զելենսկի