ՔԿ-ն հաստատում է՝ Մերձավանում սպանության գործով կա մեկ ձերբակալված

Մերձավանում Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի ու նրա ընկերոջ՝ Արարատի ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանության սպանության դեպքով ձերբակալվել է 1 անձ, հայտնում է քննչական կոմիտեն:

«Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարված անհետաձգելի գործողությունների արդյունքում ձերբակալվածին պատկանող շինությունում հայտնաբերվել են Քրեական օրենսգրքով արգելված՝ արարքին վերջինիս առնչությունը հաստատող բացահայտ հետքեր, այդ թվում՝ հանցագործության կատարման պահին օգտագործված դիմակը, ձեռնոցները, կոշիկները, բաճկոնը, գիշերային տեսանելիության սարքը, որոնք վերջինս փորձել է այրման եղանակով ոչնչացնել», - ասված է ՔԿ հաղորդագրությունում:

Քննչականը հայտնում է, որ կատարվում են բազմաթիվ ապացուցողական և վարութային գործողություններ՝ դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու, այդ թվում՝ հանցագործության գործիք հանդիսացող ինքնաձիգը հայտնաբերելու ուղղությամբ:

Նախօրեին լրատվամիջոցները հայտնել էին, որ ձերբակալվածը փետրվարին Մերձավան համայնքում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է:

Այս տարվա փետրվարին ՔՊ-ական նախկին վարչական ղեկավար Մհեր Ախտոյանի տան մոտ էր զինված բախում եղել, սպանվել էր նրա ազգականը՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը։ Եվ այս գործով մեղադրյալներից է նաև սեպտեմբերի 24-ի գիշերը սպանված Վալոդյա Գրիգորյանի եղբայրը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Փարաքարի համայնքապետի ու նրա ընկերոջ սպանության գործով ձերբակալված կա. ԶԼՄ-ներ