Քոչարյանի ու մյուսների դատավարությունն այսօր անցավ դռնփակ

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստ, արխիվ

«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների դատավարությունն այսօր անցավ դռնփակ: Փաստաբան Արամ Վարդևանյանը միջնորդություն ուներ, բայց ասաց` գաղտնի ռեժիմով պետք է քննվի:

Մյուս հարցը վերաբերում էր մարտյան արյունալի իրադարձությունների գործով ապացույցներ կեղծելու համար մեղադրվող նախկին քննիչ Արմեն Հակոբյանի գործին: Նրա գործը քննող դատավոր Սարգիս Դադոյանը միջնորդել է Քոչարյանի գործը քննող դատավորին իրենց տրամադրել գործով ապացույցները, մասնավորապես` պարկուճները:

Այս երկու միջնորդությունները դատարանը քննեց փակ ռեժիմով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Մարտի 1-ի գործը՝ «ուշադրության կենտրոնում»«Մարտի 1-ի» գործով դատավորը դուրս հրավիրեց Yerevan Today-ի լրագրողինՉբացահայտված «Մարտի 1»